ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին զինամթերք մատակարարողների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը
Գերատեսչությունը հրահանգները ցույց կտան, որ Վաշինգտոնը պատրաստ է և կարող է խիստ միջոցներ ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց, երկրների և ընկերությունների դեմ, որոնք զինամթերք են մատակարարում Ռուսաստանին կամ աջակցում են նրա ռազմարդյունաբերական համալիրին: Այս մասին գրում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյին։
Ինչպես հաղորդել Է փոխնախարարը, գերատեսչությունը հրահանգներ կթողարկի, որից հետևում է, որ Վաշինգտոնը պատրաստ է և կարող է նման կոշտ միջոցներ կիրառել:

«Այսօր առավոտյան ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը հրահանգներ է հրապարակելու, որոնցում հստակ նշվում է, որ մենք պատրաստ ենք և կարող ենք պատժամիջոցներ կիրառել այն անձանց, ընկերությունների կամ երկրների նկատմամբ, որոնք զենք են մատակարարում Ռուսաստանին կամ աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»,-ասել է Ադեյեմոն:
Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) և Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն կներկայացնեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ ձեռնարկված գործողությունները և կնշեն ռիսկերը նրանց համար, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերում ՌԴ-ին: