Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի նախագահի պատվիրակությանը. հանդիպումը 2 ժամ է տևել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է արցախցի գործընկերներին
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյան
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:
Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:
ԱԺ–ից վստահեցնում են, որ երկու ժամ տևած հանդիպմանը սպառիչ պատասխաններ են տրվել արցախցի գործընկերների հարցերին:
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Մենք մեր հայրենակիցներին միայնակ չենք թողել. Ալեն Սիմոնյանը խոսել է Արցախի մասին