Ուկրաինայի արտգործնախարարը խոստովանել է` Բելգորոդի ու Ղրիմի պայթյունների հեղինակն իրենք են

Դմիտրի Կուլեբա
Դմիտրի Կուլեբան միանգամից մի քանի սենսացիոն խոստովանություն է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հերթական «զոհն» է դարձել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, որի հետ խոսել են Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից: Տեսանյութը հրապարակվել է Rutube-ում:
Կուլեբան չի թաքցրել, որ Ուկրաինան կապ ունի Ղրիմի և Բելգորոդի պայթյունների հետ։ Նա նշել է, որ թերակղզին Կիևի թիվ մեկ նպատակը չէ։
«Բայց եթե դուք ինձ հարցնեք, թե ով է Ղրիմում կամ Բելգորոդում ինչ-որ բան պայթեցնում, ապա մասնավոր շփման մեջ ես ձեզ կասեմ` այո՛, մենք ենք։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այնտեղ իրավիճակը մի փոքր այլ է։ Նախ` Ղրիմը ռուսական բանակի համար զինամթերքի աղբյուր է ու նրանց ինքնաթիռների բազան: Ըստ այդմ՝ Ղրիմում պահեստների ու բազաների ոչնչացումն ուղղակի ազդեցություն ունի Ուկրաինայի մայրցամաքային տարածքում Ռուսաստանի մարտունակության վրա»,– նշել է դիվանագետը։
Կուլեբան նա հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը պատրաստել են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան:
«Նպատակը Դնեպրի աջ ափին Խերսոնի մարզի մի մասն ազատելն է»,– ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ից ակնկալում է տանկերի, հակաօդային պաշտպանության միջոցների փոխանցում, նոր հակառուսական պատժամիջոցների սահմանում և ծավալուն ֆինանսական օգնություն:
«Երկրորդ թեման, իհարկե, Ռուսաստանի համար «ահաբեկչության հովանավոր պետության» կարգավիճակն է։ Դա շատ լուրջ կլինի, հզոր զսպող գործոն կլինի Ռուսաստանի նկատմամբ», - նշել է նա։
Կուլեբան կարծում է, որ Եվրոպան արդեն հոգնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, իսկ Հունգարիան ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում։
ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Ուկրաինայի զինվորականների բոլոր գրոհները Խարկովի մարզում ու ԼԺՀ–ում
Խոսելով ՌԴ–ի հետ հնարավոր բանակցությունների մասին՝ նա ընդգծել է, որ Մոսկվան բանակցություն կառաջարկի, երբ հասկանա, որ պարտվում է և դադարի կարիք կա, բայց դա նշանակում է, որ այդ պահին Ուկրաինային բանակցություններ պետք չեն լինի:
Կուլեբան եզրակացրել է, որ բանակցային սեղանի շուրջ հավասարակշռությունը կորոշեն մարտի դաշտում ու Ռուսաստանի տնտեսության մեջ տիրող իրավիճակը, իսկ հարցը կլուծվի դիվանագիտությամբ։
«Իմ խնդիրն է աշխատել այնպես, որ Ուկրաինան այդ բանակցություններին հասնի առավելագույն ուժեղ դիրքով և կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Բանակցություններ սկսել այն դիրքից, որ «լավ, Դոնբասն ու Ղրիմը ձեզ պահեք, իսկ մնացածը վերադարձրեք», ի սկզբանե թույլ դիրքորոշում է, ինքնասպանություն կլինի բանակցությունները նման դիրքորոշմամբ սկսելը»,– ընդգծել է նախարարը:
Նա վստահեցրել է, որ զենքի մատակարարումներն ու հակառուսական պատժամիջոցները կուժեղացնեն Ուկրաինայի դիրքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 231-րդ օրը։