Թուրքիան պատրաստ է գազային հանգույց ստեղծել Վլադիմիր Պուտինի առաջարկով

Խողովակաշար
Թյուրքօղլուն վստահեցրել է, որ Թուրքիայի բորսային ենթակառուցվածքը պատրաստ է խոշոր գազային հանգույց ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական կողմը պատրաստ է գազային հանգույց ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Այս մասին ռուսական էներգետիկ շաբաթվա ընթացքում հայտարարել է Ստամբուլի էներգետիկ բորսայի ղեկավար Ահմեդ Թյուրքօղլուն։
Նրա խոսքով` թուրքական բորսային ենթակառուցվածքը պատրաստ է խոշոր գազային հանգույց ստեղծել։
ՌԴ-ն էներգառեսուրսներ չի մատակարարի երկրներին նրանց սահմանած գներով. Պուտին
«Այն պետք է նման լինի TTF տիպի (հոլանդական) բորսաներին: Թուրքիայի ենթակառուցվածքը պատրաստ է և՛ սփոթ առևտրին, և՛ ֆյուչերսային շուկային», - ասել է նա:
Հիշեցնենք` երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով տարանցման կորցրած ծավալը կարելի է վերաուղղել դեպի Սև ծովի տարածաշրջան։ Դրա համար, ըստ նրա, հնարավոր է Թուրքիայում ստեղծել ամենամեծ գազային հանգույցը, որով կիրականացվեն մատակարարումները դեպի Եվրոպա։
ՌԴ նախագահի առաջարկին կողմ է արտահայտվել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Թուրքիան ներկայիս չափանիշներով չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին. թուրքագետ