«Թուրքական հոսքը» չի փոխարինի «Հյուսիսային հոսքերին». Պեսկով

«Հյուսիսային հոսք» գազամուղ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է վերանորոգման կարիք ունեցող «Հյուսիսային հոսքերի» այլընտրանքի վերաբերյալ հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է, որ «Թուրքական հոսք» գազամուղը չի փոխարինի «Հյուսիսային հոսքերին»
«Այդպես չի կարելի խոսել։ Այդպես ասել է պրոֆեսիոնալ չէ, քանի որ... տարբեր հզորություններ են», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ «Թուրքական հոսքը» կփոխարինի «Հյուսիսային հոսք 1»- ին ու «Հյուսիսային հոսք 2»-ին, որոնք վերանորոգման կարիք ունեն։
«Թուրքական հոսքն» աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել». Պուտին
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
«Թուրքական հոսքն» աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել». Պուտին
Այսօր Պուտինն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն ու արագ մշակել այդ հարցը։