Սյունիքի մարզում շարժական մամոգրաֆ կլինի, կանայք կկարողանան անվճար հետազոտվել

Կապան
Սքրինինգային ծրագրեր են իրականացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում, 169 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում առաջիկայում շարժական մամոգրաֆ կլինի 50-69 տարեկան կանանց շրջանում անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ իրականացնելու համար: Տեղեկությունը հայտնել է Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։
«Ըստ սահմանված գրաֆիկի` այն կշրջի բոլոր քաղաքներում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը:
Նա նշել է, որ մինչ այս սքրինինգային ծրագրեր են իրականացվել Լոռու և Տավուշի մարզերում: Կատարվել է 14.921 մամոգրաֆիկ հետազոտություն, 169 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, վերջիններս անվճար բուժում են ստանում պետպատվերի շրջանակում:
Կենդանի համակարգիչ. Դոխոլյանի մշակումները կօգնեն սպանել քաղցկեղը և բուժել վարակները