ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Ուկրաինայի զինվորականների բոլոր գրոհները Խարկովի մարզում ու ԼԺՀ–ում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքը. Արխիվային լուսանկար
Ռուսական ՀՕՊ համակարգերը որսացել են ամերիկյան HIMARS և ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 16 արկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Խարկովի մարզում ու ԼԺՀ-ում ոչնչացրել են ավելի քան 100 ուկրաինացի զինվորականների և հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ բոլոր գրոհները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կուպյանսկի ուղղությամբ հակառակորդը երկու վաշտային մարտավարական խմբերի ուժերով փորձել է գրոհել Խարկովի մարզի Օրլյանկա և Կոտլյարովկա բնակավայրերը։ Ռուսական զորքերը բոլոր հարձակումները հետ են մղել։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, երեք տանկ, հետևակի չորս մարտական մեքենա և յոթ միավոր ավտոմոբիլային տեխնիկա», - նշել է ՊՆ-ն:
ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են զինամթերքի հինգ պահեստ ԴԺՀ-ում, ինչպես նաև Զապորոժիեի և Նիկոլաևի շրջաններում:
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգերը որսացել են ամերիկյան HIMARS և ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 16 արկ ԼԺՀ-ում և Խերսոնի մարզում, ինչպես նաև խոցել են 10 ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռ:
Բացի այդ, ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են զինամթերքի հինգ պահեստ ԴԺՀ-ում, ինչպես նաև Զապորոժիեի ու Նիկոլաևի մարզերում:
Բելգորոդի հրթիռակոծումը. խոցված հրթիռի մի մասն ընկել է բարձրահարկ շենքի վրա
Հաղորդվում է նաև, որ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական կառավարման չորս կետ, 52 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 164 շրջաններում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 231-րդ օրը։