ՌԴ-ն և Ֆրանսիան պահպանում են երկխոսությունը առաջնորդների և նախարարների մակարդակով. դեսպան

Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովը. Արխիվային լուսանկար
Մոսկվայի և Փարիզի երկխոսության առարկան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված առանձին բաղադրիչներ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Ֆրանսիան պահպանում են շփումներն առաջնորդների ու նախարարների մակարդակով` Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար։ Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Հատուկ պատրաստված շփումներ չկան, բայց դրանք բավականին կանոնավոր են տեղի ունենում և կապված են ընդհանուր իրավիճակի հետ... Շփման այդ գիծը պահպանվում է, բայց ավելի շատ իրավիճակային ռեժիմով»,-հստակեցրել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Փարիզի երկխոսության առարկան կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու մտադրության մասին: