Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է

Քրիստինա Ագիլերա
Փառատոնի կազմակերպիչները շեշտել են, որ բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հայա» փառատոնը։
««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում: Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը»,– հայտնել են փառատոնի կազմակերպիչները։
Շեշտվել է, որ բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են:
Երևանում կայացել է Բորիս Էյֆմանի «Ռոդենը՝ նրա հավերժական կուռքը» լեգենդար բալետի պրեմիերան
Հավելենք, որ համերգը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում: Տոմսերը վաճառվել են 15.000–100.000 դրամով։
Վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին