Պուտինն ու Ալիևը չեն քննարկել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովի կազմակերպումը. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնականն ասել էր, որ Մոսկվան մտադիր է նոր եռակողմ գագաթնաժողով առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նման թեմա չի եղել», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Մոսկվան մտադիր է նոր եռակողմ գագաթնաժողով առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։
Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել իրավիճակը Ղարաբաղում