Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Նա առաջարկել է քննարկել նաև Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ` առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և կարգավորենք ժամացույցը», - ասել Է Պուտինը։
Պուտինը և Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակներում։