Պայթյուններից հետո Խարկովի որոշ շրջաններ հոսանքազրկվել են

Խարկով. Արխիվային լուսանկար
Ուկրաինական ԶԼՄ–ները հաղորդել են Խարկովում պայթյունների ձայների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Խարկովում պայթյուններից հետո քաղաքի որոշ շրջաններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ–ները հաղորդել էին Խարկովում պայթյունների ձայների մասին։
«Էներգետիկները իրենց աշխատատեղերում են և անում են հնարավորը էլեկտրամատակարարման շուտափույթ վերականգնման համար», - ասված է հաղորդագրությունում:
Հրթիռային հարվածների հետևանքով էլեկտրական սարքավորումներ են վնասվել Ուկրաինայի Վինիցայի մարզի Լադիժինի ՋԷԿ-ում։
Դադարեցրել է նաև աշխատանքը Ուկրաինայի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մեկը՝ Ferrexpo-ն. պատճառն էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն են։
Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ բարձրճշգրտության զենքերով զանգվածային հարվածներ են հասցվել ուկրաինական ենթակառուցվածքների վրա։
Եթե Կիևի կողմից ահաբեկչությունը շարունակվի, ՌԴ-ի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի. Վոլոդին
Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել էր ահաբեկչություն, որի նպատակն էր ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Կիևն իրեն դրել է ահաբեկչական խմբավորումների հետ մի շարքում, և ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի մի շարք քաղաքներ սկսել են հրթիռակոծվել հոկտեմբերի 10–ից։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 231-րդ օրը։