ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Բանակցությունների արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 20 ռուս զինվորական։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ազատ արձակված բոլոր զինծառայողներին անհրաժեշտ հոգեբանական ու բժշկական օգնություն է ցուցաբերվում», - հայտնել են գերատեսչությունից:
Նշվում է, որ սեղմ ժամկետներում նրանք կտեղափոխվեն ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններ՝ բուժման և վերականգնման համար»։