Իրանը մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին

Իրանցի գեներալի խոսքով` մեծամասշտաբ զորավարժությունները ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման ամենամյա ծրագրերի մի մասն են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոտ օրերին Իրանը մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի սահմանին։
Ինչպես հայտնել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը, զորավարժությունները տեղի կունենան Իրանի հյուսիսում ՝ Արաքս գետի շրջականում:
«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմաններում, «Աշուրա» տարածաշրջանային շտաբում տեղի կունենա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները»,– գեներալի խոսքն է մեջբերում ParsToday-ը:
Փաքփուրն ասել է, որ մեծամասշտաբ վարժանքներն անցկացվում են զորավարժությունների ամենամյա ծրագրի համաձայն ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական պատրաստականության բարձրացման համար:
ՌԴ–ն, Իրանն ու Չինաստանը ծովային զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում