Ֆրանսիայում չեն բացառում ձմռանը էլեկտրականության հնարավոր անջատումները

Ավելի վաղ ֆրանսիացի էներգետիկները էլեկտրաէներգիայի անջատման սցենարը դիտարկում էին միայն ծայրահեղ ցուրտ ձմռան պայմաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական էներգաընկերությունը նախազգուշացրել է, որ սպասվող ձմռան նույնիսկ սովորական ջերմաստիճանի դեպքում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումները չեն բացառվում: Այս մասին հայտնում է Midi Libre պարբերականը։
«Ֆրանսիային չի հաջողվի խուսափել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից միջին և ծայրահեղ ցուրտ ձմռան պայմաններում»,-մեջբերում է պարբերականը EDF-ի հանրային կոմիտեի քարտուղար Ֆիլիպ Պաժ լը Մերուրի խոսքը:
Ընկերության հանրային և տնտեսական խորհրդի նիստի ընթացքում նա նշել է, որ ֆրանսիացիներին այս ձմռանը էլեկտրաէներգիայով ապահովելու միջոց չի տեսնում՝ առանց էլեկտրականության ժամանակավոր անջատումների։
Նախկինում EDF-ում էլեկտրաէներգիայի անջատման սցենարը դիտարկում էին միայն ծայրահեղ ցուրտ ձմռան պայմաններում։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ այս պահին երկրում գործում է 56 ատոմային ռեակտորներից 30-ը, առաջիկա շաբաթներին կվերագործարկվի ևս 10-ը:
Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայի արևելքում. պաշտպանության նախարար
Ֆրանսիական EDF Ազգային էներգետիկ ընկերությունը պարտավորվել է ավարտել բոլոր էներգաբլոկների վերանորոգման աշխատանքները, ներառյալ 12-ինը, որոնք մինչև ձմեռ կանգնեցվել էին կոռոզիայի հետ կապված խնդիրների պատճառով, որպեսզի խուսափեն երկրում էլեկտրաէներգիայի պակասից: