Դիվանագիտական ահաբեկչության մեթոդներ. Լավրովը` հակառուսական բանաձևի քվեարկության մասին

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ՄԱԿ–ում ընդունված բանաձևը բացահայտ շանտաժի հետևանք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչության և շանտաժի հնարքներ է կիրառել, որպեսզի երկրները քվեարկեն ԴԺՀ–ի, ԼԺՀ–ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացված հանրաքվեների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպությունում հակառուսական բանաձևի օգտին։ Առաջին ալիքի եթերում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքն անամոթաբար կիրառել է դիվանագիտական ահաբեկչության մեթոդները` զարգացող երկրներին սպառնալով բոլոր տեսակի պատիժներով։ Միայն այդպիսի բացահայտ շանտաժով, նման սպառնալիքներով հաջողվեց արդյունք ապահովել։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք դա, և սուտ է ամերիկացիների հայտարարությունը, թե իրենք ոչ ոքի չեն համոզում, բոլորն ինքնուրույն են քվեարկում։ Նրանք նույնպես գիտեն այդ մասին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել, որը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները: Կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։
Մոլորակի «վառոդի տակառը» պայթելու մտադրություն չունի
Բանաձևին դեմ են եղել Բելառուսը, Ռուսաստանը, Սիրիան, Կորայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը և Նիկարագուան, աջակցողների թվում են Հունգարիան և Սերբիան:
Եթե Կիևի կողմից ահաբեկչությունը շարունակվի, ՌԴ-ի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի. Վոլոդին