ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն ՆԱՏՕ–ի գծով գործընկերներին հորդորում է պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 2%-ից ավելին։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ–ի նախարարների հանդիպումից հետո։
«Մենք հորդորելու ենք, որ երկրները հատեն ՀՆԱ–ի 2%–ի շեմը», – ասել է Օսթինը։
Նշենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգo հոկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարները սպառազինության պաշարները (որոնք էապես կրճատվել են Ուկրաինային մատակարարումների պատճառով) համալրելու նպատակով ռազմական ձեռնարկությունների հետ կքննարկեն փոխգործակցության ուղիները։
Նրա խոսքով` ՆԱՏՕ–ն անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ունի, այդ թվում` պլանավորման, երկարաժամկետ հեռանկարով պատվերների ձևավորման համար։