ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 6-ից 12–ն ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանում թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում` Արաբկիրում՝ հոկտեմբերի 6-ին, 7-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին, 7-ին, 9-ին և 10-ին։
Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթում և Նոր Նորքում նորմայից ավել է եղել նաև ազոտի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում միայն հոկտեմբերի 12-ին։