ԱԽ քարտուղարը բանակցային գործընթացի մանրամասները ներկայացրել է Արցախի պաշտոնյաներին

Արմեն Գրիգորյան
Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված անվտանգային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատվիրակության կազմում են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից»,– գրել է Գրիգորյանը։
Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։
Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են. Արմեն Գրիգորյանը ժամկետ նշեց