ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունն առնչվում է հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին իրականությանը չհամապատասխանող լուր է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
Նշենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 13–ի էսկալացիայից մի քանի օր անց հաստատված հրադադարից հետո պարբերաբար խախտում է այն, ապա լուրեր տարածում, իբր կրակում է հայկական կողմը։