Ադրբեջանցի հաքերներն ավելի քան 200 հայկական կայք են կոտրել. Մարտիրոսյան

Համակարգիչ. Արխիվային լուսանկար
Մարտիրոսյանի խոսքով` առանց ուսումնասիրման դժվար է ասել, այդ կայքերն անվտանգային առումով պաշտպանված չեն եղել, թե հաքերային հարձակումն է հզոր եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանցի հաքերներն ավելի քան 200 հայկական կայք են կոտրել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Գիշերն ադրբեջանցիները 200–ից ավելի հայկական կայք են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու համայնքապետարանի, ՀԿԵ-ի կայքերը»,–գրել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` առանց ուսումնասիրման դժվար է ասել, այդ կայքերն անվտանգային առումով պաշտպանված չեն եղել, թե հաքերային հարձակումն է հզոր եղել։