ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը առաջիկայում ռազմածովային ուժերի զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսի տարածքում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ռազմածովային նավատորմի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին:
«Կայուն անվտանգության ստեղծման և մարտունակության բարձրացման նպատակով մենք շուտով Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ», - ասել է նա:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերին Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել էին շարունակել փոխգործակցությունը պաշտպանության նախարարությունների մակարդակով և ամրապնդել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը։