ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ից Կիևին տրամադրված ամբողջ ռազմական օգնության չափը հասել է 16.8 մլրդ դոլարի։ Գումարի չափը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը` ելույթ ունենալով Բրյուսելում տեղի ունեցած Ուկրաինայի պաշտպանության հարցերով հերթական հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին կոչ է արել գործընկերներին Ուկրաինային ավելի շատ միջոցներ և ՀՕՊ համակարգեր տրամադրել, քանի որ երկրում մասսայական հրթիռակոծություններ են լինում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջիկա շաբաթներին պատրաստվում է Կիևին 4,5 ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցություն հատկացնել։ Յելենն ընդգծել էր, որ միջոցները կսկսեն ուկրաինական կառավարությանն ուղարկել առաջիկա շաբաթներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին բանակցություններ է վարել իր ամերիկացի գործընկերոջ` Ջո Բայդենի հետ, համաձայն որի վերջինս խոստացել է Ուկրաինային ժամանակակից ՀՕՊ համակարգեր տրամադրել։