ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ կառավարությունից։
Փաշինյանի հետ Աստանա է մեկնելու նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն Աստանայում է։ Նա հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ Այսօր նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։