ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին, Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։