Մելիտոպոլի կենտրոնական շուկայի մուտքի մոտ խոցող տարրերով ռումբ է պայթել

Մելիտոպոլի երկաթուղային կայարանում. Արխիվային լուսանկար
Ներկա պահին քրեագետները զննում են շուկայի բոլոր հատվածները, հարցաքննում են վկաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պայթուցիկ սարք է աշխատել Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի կենտրոնական շուկայի գլխավոր մուտքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Պայթյունը որոտացել է այսօր վաղ առավոտյան՝ շուկայի բացումից առաջ։ Պայթյունի հետևանքով նյութական վնաս է հասցվել առևտրային կետերից մեկին, բեկորները վնասել են փեղկերը։ Տուժածներ չկան։
«Նախնական գնահատականների համաձայն` սարքն ինքնաշեն է եղել, փոքր հզորության, խոցող տարրերով։ Ահաբեկիչները նման սադրանքներով շարունակում են քաղաքի բնակիչներին վախեցնելու փորձեր անել», – ասել է դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը։
Այժմ դեպքի վայրում աշխատում են Մելիտոպոլի ոստիկանության քրեագետներն ու կինոլոգները շներով։ Ստուգվում են շուկայի բոլոր հատվածները, հարցաքննում են ականատեսները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 230-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ