ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին և դուրս եկավ աշխարհի 2024 թվականի որակավորման փուլ։
Այսպիսով Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական փուլում։
Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը։ Աչքի ընկավ նաև Արթուր Մելքոնյանը։
Հայաստանի հավաքականը 9 միավորով ապահովեց առաջին տեղը երրորդ խմբում և դուրս եկավ եվրոպական գոտու ընտրական փուլի էլիտ ռաունդ։