ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը համալրվել է 16 տոննա տարողությամբ 7 նոր բեռնատարով և 2 ջրցան մեքենայով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ներկրված բեռնատարները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոհավաքակայանի մեքենաների մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեքորեն լուծել»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանից ընդգծում են, որ բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին:
Նշվում է, որ առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին։