ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դեռ փակուղում են

Ստամբուլ. Արխիվային լուսանկար
Չնայած Թուրքիան ժողովրդավարության հարցում հետընթաց է ապրում, եվրաչինովնիկները նախկինի պես Անկարային կարևոր գործընկեր են համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները նախկինի պես փակուղում են։ Այս մասին ասվում է Die Welt գերմանական պարբերականի մոտ հայտնված՝ ԵՀ–ի ընթացիկ տարվա հաշվետվության մեջ։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ–ից։ Երկրում լուրջ հետընթաց է նկատվում ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիների հիմնական իրավունքների և անկախ դատական համակարգի ոլորտներում։ Այս հարցերի շուրջ տարվող երկխոսությունը շարունակում է ԵՄ–ի և Թուրքիայի հարաբերությունների անբաժան մաս կազմել։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովն ընդգծում է Թուրքիայի ռազմավարական կարևոր դերը։ Մասնավորապես, Բրյուսելը շահագրգռված է Արևելյան Միջերկրածովում կայուն և անվտանգ իրավիճակի և համագործակցության ու փոխադարձ շահերի հիման վրա Թուրքիայի հետ հարաբերությունների կայուն զարգացման հարցում։ Այդուհանդերձ, ԵՄ–ն ևս պատրաստ է պաշտպանել սեփական ու անդամ- երկրների շահերը։