ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով

Յուրի Ուշակով
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կայունացման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի անձնական միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում։
Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:
«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին և 2021–ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ», - ասել է Ուշակովը։
Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողով անցկացնել. Ուշակով
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ