Բայդենը Պուտինին հանդիպելու մտադրություն չունի. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ կապ է պահպանում կալանավորվածների փոխանակման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանը պետք է ընդունի լուրջ առաջարկը (բանտարկյալների փոխանակման վերաբերյալ), որը մենք առաջ ենք քաշել, կամ լուրջ առաջարկ ներկայացնի բանակցություններ վարելու համար։ Սակայն, կրկնեմ, նա մտադիր չէ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Ժան Պիեռը ճեպազրույցի ժամանակ։
Ընդ որում` նա ավելացրել է, որ ամերիկյան վարչակազմը շարունակում է կապ պահպանել Մոսկվայի հետ կալանավորվածների փոխանակման նպատակով:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին Պուտինի հետ բանակցություններ վարելու իմաստ չի տեսնում:
«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը