ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին Տաշքենդում

ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարներն Աստանայում քննարկել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Տաշքենդում 2023 թվականի ապրիլի 14-ին: Տեղեկությունըհայտնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը
ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում ավելի քան 20 հարց են քննարկել: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական թեմաների ու համագործակցության ձևաչափում փոխգործակցության շուրջ:
Պատվիրակությունների ղեկավարները պայմանավորվել են ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստի օրվա ու վայրի մասին: Այն տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 14-ին Տաշքենդում։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ընթացքում նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային, տարածաշրջանային արդիական թեմաների, այդ կազմակերպությունում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ ու կհաստատեն համագործակցության շրջանակում 2023 թվականի ԱԳՆ-ների միջև բազմաշերտ խորհրդատվությունների ծրագիրը:
Պուտինը կոչ արեց ԱՊՀ–ի տարածքում հակամարտությունների լուծման միջոցներ մշակել
Հատուկ ուշադրություն է դարձվելու համագործակցության տարածքում, դրա արտաքին սահմաններում անվտանգության ապահովման հարցերին։