ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ միջադեպից հետո ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ–ի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Նրա հետ զրույցում լուրջ մտահոգություն և դժգոհություն են հայտնել։
Պաշտոնական Բաքուն ամերիկյան կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։