ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Նիժնի Տագիլի զինկոմիսարիատում

Խուզարկության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու բաղադրիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել Նիժնի Տագիլում՝ կանխված ահաբեկչության քրեական գործով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սվերդլովսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայությանը։
Թե ինչ էր ծրագրել ձերբակալվածը, հաղորդագրության մեջ նշված չէ, սակայն իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հստակեցրել է՝ խոսքը զինկոմիսարիատի պայթեցման մասին է։
«Նիժնի Տագիլում կանխվել է ահաբեկչական գործողություն վարչական շենքի նկատմամբ։։ Ձերբակալվել է տեղի 59-ամյա մի բնակիչ։ Նա Ռուսաստանի քաղաքացի է, որը 2014-ին Ուկրաինայից Սվերդլովսկի մարզ է ժամանել։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա տնից առգրավել են «ինքնաշեն պայթուցիկ և հրկիզիչ սարք» պատրաստելու բաղադրիչները։
ՌԴ ԱԴԾ-ն կախել է Բրյանսկում ու Մոսկվայի մարզում նախապատրաստվող ահաբեկչությունները
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ քրեական գործով անցնող մեղադրյալը քաղաքային հիվանդանոցում հավաքարար է աշխատել։
Ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 5-ին, սակայն ավելի վաղ դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել:
Քրեական գործը հարուցվել է ահաբեկչության նախապատրաստման հոդվածներով։