ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Դեսպանատունը շարունակում է աշխատել, միաժամանակ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է Հունանյանը։
Նա հավելել է, որ դեսպանատան շենքը չի վնասվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ դեսպանատներ անձնակազմի տարհանման որոշում էին կայացրել՝ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին Կիևում պայթյունների մասին: ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ հարվածել է ուկրաինական մի շարք ենթակառուցվածքների՝ իպատասխան Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։ Ռուսական կողմը դեպքն անվանել է ահաբեկչություն, որը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները։