Ուկրաինայում 301 բնակավայր հոսանքազրկված է

Էլեկտրամատակարարումը վերականգնվել է ավելի քան 3,5 հազար բնակավայրերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. 301 բնակավայր հոսանքազրկված են մնում այսօր ռազմական կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքի և կապի կետերին ռուսական հարվածներից հետո։ Տեղեկությունը հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ դեռ հոսանքազրկված են Կիևի, Լվովի, Սումիի, Խմելնիցկայայի ու Տերնոպոլի շրջանների բնակավայրերը:
Ծառայության հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարումը վերականգնվել է ավելի քան 3,5 հազար բնակավայրերում:
Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. ԶԼՄ–ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հոկտեմբերի 10–ին հայտնել էր, որ առավոտյան զանգվածային հարված է հասցվել Ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 10–ին Ուկրաինայի ուղղությամբ բարձր ճշգրտության զենքով իրականացված զանգվածային հարվածը հասել է նպատակին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։