ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում ՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել, հաղորդում է ուկրաինական Страна.ua պարբերականը։
Շրջաններից, որտեղ աշխատել է օդային տագնապի ազդանշանը,, նշվում են Կիևի, Չերնիգովի, Վինիցայի, Օդեսայի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզերը և այլ տարածաշրջաններ:
Պարբերականի հաղորդմամբ` Վիննիցայի շրջանային վարչակազմի նախագահ Սերգեյ Բորզովը հայտարարել է, որ կամիկաձե դրոնները հարձակվել են Լադիժինի ՋԷԿ-ի վրա։ Նա հավելել է, որ «բոլոր ծառայություններն աշխատում են»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10–ի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ առավոտյան զանգվածային հարված է հասցվել Ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:
Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Կիևն իրեն դրել է ահաբեկչական խմբավորումների հետ մի շարքում, և ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։
Բացի այդ, ՌԴ նախագահի խոսքով, Ուկրաինան երեք ահաբեկչություն է իրականացրել Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ ու փորձել է խափանել «Թուրքական հոսք» գազամուղը:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 10–ին Ուկրաինայի ուղղությամբ բարձր ճշգրտության զենքով իրականացված զանգվածային հարվածը հասել է նպատակին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։