Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 202 000 բնակչություն ունեցող Օսմանիե քաղաքից 28 կիլոմետր դեպի հյուսիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա, 202 000 բնակչություն ունեցող Օսմանիե քաղաքից 28 կիլոմետր դեպի հյուսիս։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում