Պուտինն ու Էրդողանը հնարավոր է՝ հանդիպեն հոկտեմբերի 12-ին

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել ռուսական կողմի և արևմտյան երկրների միջև հետագա խաղաղ բանակցությունների հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով AFP-ին։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել ռուսական կողմի և արևմտյան երկրների միջև հետագա խաղաղ բանակցությունների հնարավորությունը։