ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն զորավարժությունների միջոցով փորձում է համախմբել դաշինքի անդամ երկրների պառակտված շարքերը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել թուրք պաշտոնաթող գեներալ Բայազիդ Քարաթաշը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ դաշինքը առաջիկայում միջուկային զսպման ուժերի պլանային զորավարժություններ կանցկացնի: ըստ նրա` դա էսկալացիան կանխելու ճանապարհ է։
«Հակամարտության հենց սկզբից ՆԱՏՕ-ն և Արևմուտքն այնպես են անում, որ հակամարտությունը սրվի և ավելի ընդգրկուն պատերազմի վերածվի։ Առաջիկա զորավարժությունների նպատակը ոչ թե միջուկային զսպումն է, այլ հակառակը»,- ասել է Քարաթաշը։
Նրա կարծիքով` ՆԱՏՕ-ի զորավարժությունների նպատակը մեկն է` ցույց տալ Արևմուտքի միասնականությունը ՌԴ-ի դեմ:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 12-13-ը նիստեր կանցկացնեն Բրյուսելում։