ՆԱՏՕ-ն պատրաստ է վիրտուալ գագաթնաժողով անցկացնել. գլխավոր քարտուղար

Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ գագաթնաժողովի մասին որոշումը կընդունվի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում վիրտուալ գագաթնաժողով անցկացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում, իսկ անհրաժեշտության դեպքում նոր գագաթնաժողով կհրավիրենք: Հիմա մենք քննարկում ենք նման գագաթնաժողովի անհրաժեշտությունը։ Այս շաբաթ մենք ունենք նախարարական հանդիպում, որը հնարավորություն կտա հստեցնել ազդակները։ Դրանից հետո մենք ճիշտ ժամանակին հնարավոր գագաթնաժողովի մասին որոշում կընդունենք»,- ասել է նա։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 12-13-ը, Բրյուսելում ։