Լեհաստանում կստեղծվի ռազմական համացանցային հեռուստատեսություն

Լեհական բանակի զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Ռազմական հրատարակչական ինստիտուտը կվերահսկի համացանցային հեռուստատեսության աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը որոշել է երկրում ռազմական համացանցային հեռուստատեսություն ստեղծել։ Այս մասին հայտնում է cyberdefence24.pl պորտալը։
Նոր հարթակի համար կստեղծվեն ֆիլմեր և հեռուստահաղորդումներ։ Դրանով կզբաղվի Ռազմական հրատարակչական ինստիտուտը, որը պատասխանատու է լեհական բանակի մասին գիտելիքների տարածման համար։
Լեհաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը
Ինստիտուտի գործունեության շրջանակը կներառի Լեհաստանի զինված ուժերի մասին գիտելիքների տարածումը և լեհական բանակի մշակույթի, ավանդույթների և պատմության հանրահռչակումը` հրատարակչական, կրթական և տեղեկատվական գործունեության միջոցով: Ինստիտուտը նաև թողարկելու է աուդիո և վիդեո արտադրանք: