Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը կոչ է արել վերանայել հակառուսական պատժամիջոցները

Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետը համոզված է, որ հակառուսական պատժամիջոցների հետևանքով Եվրոպան ամերիկյան էներգետիկ կախվածության մեջ կընկնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությունը։Նա այդ մասին խոսել է գերմանական լրատվամիջոցների հետ։
«Այս ձևով պատժամիջոցները սպանում են մեզ»,- ասել է նա։
Օրբանը հավելել է, որ պատժամիջոցները պետք է վերանայվեն։
«Էներգետիկայի հարցում մենք թզուկներ ենք, իսկ ռուսները՝ հսկաներ։ Այժմ թզուկները պատժամիջոցներ են սահմանում հսկաների նկատմամբ», - նշել է Հունգարիայի վարչապետը ։
Օրբանը կոչ է արել ոչ թե չեղարկել պատժամիջոցները, այլ վերաիմաստավորել և վերանայել դրանք: Նա զգուշացրել է, որ ռուսական կախվածությունը կփոխարինվի ամերիկյան կախվածությամբ, ինչը չի բխում Եվրոպայի շահերից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Իրանի և ՌԴ–ի դեմ, ինքն է տուժել. իրանցի պաշտոնյա