ՀՌՕ–ի բանակային ավիացիան հետախուզություն կիրականացնի Հայաստանի լեռներում

Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը։
Sputnik
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 մարտական ուղղաթիռների անձնակազմերը գիշերային ժամերին տեսանելիության սարքերի միջոցով ուսումնավարժական թռիչքներ կիրականացնեն Հայաստանի լեռներում։
ՀՌՕ դիպուկահարները ՀՀ լեռներում կոչնչացնեն ուսումնական թիրախներ
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ուսումնական միջոցառումների ընթացքում ուղղաթիռների օդաչուները կյուրացնեն հմտություններ եղանակային բարդ պայմաններում աշխատելու համար` լեռների լանջերով թռչելիս, կիրճերն անցնելիս և 1,5-ից 4 կմ բարձրության վրա լեռնանցքները հաղթահարելիս ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Փորձառու հրահանգիչները օդաչուների հետ լեռնային տեղանքում կողմնորոշման և գործողությունների հիմունքների վերաբերյալ գործնական պարապմունքներ կանցկացնեն: Ուսուցման առանձնահատկությունը կլինի ժամանակակից հարվածային ուղղաթիռների անձնակազմերի պատրաստումը թռիչքներին գիշերային ժամերին ՝ տեսանելիության սարքերի կիրառմամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը։
ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը բարձրագույն օդաչուական հնարքներ են իրականացրել ՀՀ երկնքում