Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողները FourFourTwo վարկածով

Sputnik
Բրիտանական FourFourTwo ամսագիրը «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել:
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Մեսիի հայրենակից Դիեգո Մարադոնան, եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Վարկանիշային ցանկի առաջին տասնյակում են նաև Պելեն (Բրազիլիա), Զինեդին Զիդանը (Ֆրանսիա), Յոհան Կրոյֆը (Հոլանդիա), Ջորջ Բեսթը (Հյուսիսային Իռլանդիա), Ֆրանց Բեկենբաուերը (Գերմանիա), Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա) ու Ռոնալդոն (Բրազիլիա):
4 / 10

Բրազիլացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Պելեն խորհրդային ֆուտբոլիստների շրջապատում ԽՍՀՄ-ի և Բրազիլիայի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ, Մոսկվա, 1965 թ.

7 / 10

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Ջորջ Բեսթը գոլ է խփում, 1968 թ.

9 / 10

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Խոսե Արակիստանինը, Ֆրանսիսկո Խենտոն և Ֆերենց Պուշկաշը «Յուվենտուսի» դեմ խաղում, 1962 թ.