FourFourTwo-ն Մեսիին լավագույնն է ճանաչել ֆուտբոլի պատմության մեջ

Լիոնել Մեսի. Արխիվային լուսանկար
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Դիեգո Մարադոնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական FourFourTwo ամսագիրը «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ էճանաչել:
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Մեսիի հայրենակից Դիեգո Մարադոնան, եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Մեսիի գոլերի քանակը խամրում է դրանց գեղեցկության համեմատ։ Փորձագետները և երկրպագուները փորձում են արտահայտել նրա մեծությունը բառերով ու փոխաբերություններով, բայց բոլորն էլ անհաջող են։ Լավագույն բանը, որ կարող ենք անել, Պեպ Գվարդիոլային լսելն է, նա ասել է. «Մի գրեք նրա մասին, մի փորձեք նկարագրել։ Պարզապես հետևեք նրան»,- նշում է պարբերականը։
Վարկանիշային ցանկի առաջին տասնյակում են նաև Պելեն (Բրազիլիա), Զինեդին Զիդանը (Ֆրանսիա), Յոհան Կրոյֆը (Հոլանդիա), Ջորջ Բեսթը (Հյուսիսային Իռլանդիա), Ֆրանց Բեկենբաուերը (Գերմանիա), Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա) ու Ռոնալդոն (Բրազիլիա):
Լավագույն հարյուրյակում են հայտնվել ԽՍՀՄ հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Լև Յաշինը (31-րդ տեղ) ու հարձակվող Օլեգ Բլոխինը (52-րդ տեղ):