ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի փողոցներում, այգիներում և պուրակներում շուտով կտնկվեն եզակի ծառեր ու թփեր, որոնցից մայրաքաղաքում երբեք չի եղել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ ի գիտություն տնտեսվարողների։
Կազմակերպությունը սահմանել է հստակ չափորոշիչներ, ըստ որոնց` ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ և ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, փակ արմատային համակարգով:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կոչ է անում տնտեսվարողներին արձագանքել։