Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Աթենքին դրդել Անկարայի հետ երկխոսության

Թուրքիայի նախագահի խոսքով` աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս Թուրքիայի անփոխարինելիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրամիության դիրքորոշումը` կապված թուրք-հունական հարաբերություններում լարվածության հետ։
Հունաստանի վարչապետը Էրդողանից հստակ դիրքորոշում է սպասում կղզիների վերաբերյալ
Էրդողանն անօրինական է անվանել հունական իշխանությունների նախաձեռնությունները՝ կոչ անելով ԵՄ-ին չաջակցել նրանց «եվրոպական միասնության և համերաշխության պատրվակով»:
Նա հայտարարել է, որ Բրյուսելը պետք է Աթենքին Անկարայի հետ երկկողմանի երկխոսության կոչ անի։
Էրդողանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ «Թուրքիան անփոխարինելի է Եվրոպայի համար»։
Նա նաև նշել է, որ Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները բարձր են գնահատել Անկարայի միջնորդական դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում։
Հունաստանի հետ խոսելու բան չունենք. Էրդողանը նորից սպառնացել է «գիշերային հարձակումով»
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։