Դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել. գլխավոր դատախազը` ԲԴԽ-ին

Միջնորդությունը կապված է դատավորի ներկայացրած հայտարարագրերում հայտնաբերված առերևույթ կեղծ տվյալների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ,դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության հարցով դատախազը դիմել է ԲԴԽ՝ կապված հայտարարագրերում հայտնաբերված առերևույթ կեղծ տվյալների հետ։
ԲԴԽ–ն նոր անդամներ ունի. Կարեն Ադրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին միաձայն
Մասնավորապես` դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն տվել է գումար, սակայն հետագայում պարզվել է, որ նման բան չի եղել, ինչը դիտարկվել է որպես հայտարարգրերում կեղծ տվյալ ներառել։