Աշտարակում BMW–ն բախվել է կայանած Kia sorento–ին. կան տուժածներ

Տուժել են BMW–ի վարորդն ու երկու երիտասարդ ուղևորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում BMW–ն բախվել է կայանած Kia sorento–ին, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ին` ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–գրում է կայքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսակյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Զ․, ծնված 2002 թ․) բախվել է կայանած «Kia sorento» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Մ․-ն (ծնված 2003 թ.) և Է․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Ինչ վնասվածքներ են ստացել Վայոց Ձորում վթարից տուժած երեխաները
«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։ Նրա առողջական վիճակը նույնպես գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։